05.11.2019 14:56

Իրանը կշարունակի կրճատել միջուկային գործարքով իր պարտավորությունները

Իրանը կշարունակի կրճատել միջուկային գործարքով իր պարտավորությունները

Իրանը կսկսի միջուկային ծրագրով իր պարտավորությունների կրճատման նոր փուլը նոյեմբերի 6-ին՝ Ֆորդո օբյեկտում ցենտրիֆուգի գործարկումով:

Այդ մասին երեքշաբթի հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին:

Ընդ որում՝ Ռոուհանին նաև հայտարարել է, որ «պայմանագրի մասնակիցներին ևս երկու ամիս ժամանակ է տալիս՝ համաձայնագրին վերադառնալու համար»:

«Միջուկային գործարքի շրջանակներում Իրանի պարտավորությունների կրճատման՝ Իրանի բոլոր գործողությունները շրջելի են »,- հայտարարել է Իրանի նախագահը:

Փոխանցում է tass.ru-ն: