05.11.2019 15:51

Թրամփ. NYT-ն ԻՊ պարագլխի ոչնչացման ամբողջ վաստակը վերագրել է շանը

Թրամփ.  NYT-ն ԻՊ պարագլխի ոչնչացման ամբողջ վաստակը վերագրել է շանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ շուտով Սպիտակ տուն կբերեն այն շանը, որին օգտագործել են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության պարագլուխ Աբու Բաքր ալ-Բաղդադիի ոչնչացման գործողության ընթացքում:

«Նրանք (The New York Times-ը) գործողությունն այնքան վատ են ներկայացրել, որքան որ դա հնարավոր է: Ես շներին սիրում եմ, բայց նրանք ամբողջ վաստակը վերագրում են շանը,- նշել է Թրամփը՝ ելույթ ունենալով հանրահավաքում Քենթուքի նահանգում:- Շունն արժանի է գովեստների և շուտով կգա Սպիտակ տուն»:

Ավելի վաղ Թրամփը Twitter-ի իր էջում հրապարակել էր շան լուսանկարը: «Մենք գաղտնազերծել ենք այս հրաշալի շան լուսանկարը (շան անունը չի գաղտնազերծվել), որն այդքան հիանալի աշխատանք է կատարել ԻՊ-ի պարագլխին հետևելու և վերացնելու հարցում»,- գրել էր ԱՄՆ ղեկավարը:

Փոխանցում է tass.ru-ն: