05.11.2019 16:21

Աղբյուր. Մոսկվայում ձերբակալվել է ահաբեկչություն կազմակերպելու մեջ կասկածվողը

Աղբյուր. Մոսկվայում ձերբակալվել է ահաբեկչություն կազմակերպելու մեջ կասկածվողը

Իրավապահ մարմինների աշխատակիցները  Մոսկվայում ահաբեկչական գործողություն կազմակերպելու կասկածանքով ձերբակալել են մի տղամարդու:

Այդ մասին ТАСС-ին հաղորդել են Մոսկվայի շրջանի ուժային կառույցներում:

«Օպերատիվ-որոնողական միջոցառումների ընթացքում ձերբակալվել է միջինասիական հանրապետություններից մեկի քաղաքացի Տ.Բ. Օնուրովը՝ Մոսկվայում ահաբեկչական գործողություն նախապատրաստելու կասկածանքով»,- նշել է գործակալության զրուցակիցը:

Նրա խոսքով՝ հարուցվել է քրեական գործ ՌԴ ՔՕ 205 հ. 1 մասով (պայթյուն, հրկիզում կամ այլ գործողություններ կատարելու սպառնալիք, որոնք վախեցնում են բնակչությանը և մարդու մահվան վտանգ են ստեղծում), որով նախատեսվում է պատիժ՝ 10-ից 15 տարվա ազատազրկում:

Իրավապահ մարմիններում հավելել են, որ այժմ քննիչներն ու օպերատիվ աշխատակիցները պարզում են հնարավոր հանցակիցներին:

Փոխանցում է tass.ru-ն: