06.11.2019 09:00

«Չելսին» ու «Այաքսը» 8 գոլ խփեցին (տեսանյութ)

«Չելսին» ու «Այաքսը» 8 գոլ խփեցին (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում կայացան մի շարք հանդիպումներ: H խմբում «Այաքսը» մրցակցի հարկի տակ ուժերը չափեց «Չելսիի» հետ:

Խելահեղ սցենարով անցած հանդիպումն ավարտվեց 4:4 հաշվով:

55-րդ րոպեի դրությամբ հոլանդական ակումբը հաղթում էր 4:1 հաշվով, սակայն «թոշակառուները» կարողացան բեկել հանդիպման ընթացքն ու խաղն ավարտել 4:4 հաշվով:

«Կապույտների» կազմում դուբլ գրանցեց Ժորժինյոն, մեկական անգամ էլ աչքի ընկան Ասպիլիկուետան և Ջեյմսը: Հյուրերից գոլի հեղինակ դարձան Պրոմեսը, Վան դե Բեկը, ինքնագոլի հեղինակ էլ դարձան Կեպան և Աբրահամը: Հարկ է նշել, որ Կեպայի ինքնագոլը գրանցվեց Զիեշի ֆանտաստիկ հարվածից հետո:

Խաղի 69-րդ րոպեից «Այաքսը» խաղում էր 9 հոգով: Կարմիր քարտ էին ստացել Բլինդն ու Վելտմանը:

Այս խաղից հետո «Չելսին» ու «Այաքսը» 7 միավոր վաստակեցին: Նույնքան միավոր ունի նաև «Վալենսիան», որը 4:1 հաշվով հաղթեց «Լիլին»: