Անչելոտիի և «Նապոլիի» նախագահի հարաբերությունները լարվել են

Իտալացի մարզիչ Կառլո Անչելոտին չի ցանկանում շարունակել աշխատանքն իտալական «Նապոլիում», տեղեկացնում է Calciomercato-ն:
Աղբյուրի հաղորդմամբ՝ վերջին շրջանում «Նապոլիի» անհաջող մրցելույթներից հետո Կառլո Անչելոտիի և ակումբի նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսի հարաբերությունները լարվել են, ինչի պատճառով 60-ամյա մասնագետը որոշում է ընդունել մրցաշրջանի ավարտից հետո չշարունակել աշխատանքը «Նապոլիում»:
Հիշեցնենք, որ Կառլո Անչելոտին «Նապոլիի» գլխավոր մարզիչի պաշտոնը ստանձնել է 2018 թվականի մայիսին:
Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակում «Նապոլին» 18 միավորով 7-րդ տեղում է: