06.11.2019 11:00

Զիդան. Ցանկանում եմ, որ Բեյլը մնա «Ռեալում»

Զիդան. Ցանկանում եմ, որ Բեյլը մնա «Ռեալում»

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է թիմի ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլի ապագայի շուրջ ստեղծված իրավիճակի մասին:

«Բեյլը խաղադաշտ դուրս չի գալիս, քանի որ ֆիզիկապես դեռ լիովին չի ապաքինվել վնասվածքից և պատրաստ չէ հանդիպում անցկացնել: Որևէ այլ պատճառ չկա: Մեր ֆուտբոլիստների առողջությունը շատ կարևոր է մեզ համար:

Ցանկանում եմ, որ Բեյլը մնա «Ռեալում»: Նրա ներկայությունը շատ կարևոր է թիմի համար»,- Զիդանի խոսքը փոխանցում է AS-ը:

Ավելի վաղ իսպանական պարբերականները հաղորդում էին, որ Բեյլը ցանկանում է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ամեն գնով հեռանալ «Ռեալից»: