06.11.2019 11:29

Տուխելը մերժել է «Բավարիային»

Տուխելը մերժել է «Բավարիային»

Գերմանիայի չեմպիոն «Բավարիայի» ղեկավարությունը Նիկո Կովաչին ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացնելուց հետո բանակցություններ է վարել Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի հետ, հայտնում է Sky Deutschland-ը:

46-ամյա Տուխելը մերժել է «Բավարիայի» առաջարկը՝ հայտնելով մյունխենյան ակումբի ներկայացուցիչներին, որ չի ցանկանում լքել ՊՍԺ-ն:

«Բավարիան» ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնում դիտարկում է նաև Թուրինի «Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիի թեկնածությունը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Մյունխենի «Բավարիան» Նիկո Կովաչին հեռացրել է գլխավոր մարզիչի պաշտոնից:

48-ամյա Կովաչը գերմանական թիմը գլխավորում էր 2018 թվականի հուլիսից։ Նրա ղեկավարությամբ «Բավարիան» դարձել է Գերմանիայի չեմպիոն, գավաթակիր եւ սուպերգավաթակիր։