06.11.2019 12:00

Շվայնշտայգեր. Մոուրինյոն ինձ միշտ հարցրել է «Բավարիայի» մասին

Շվայնշտայգեր. Մոուրինյոն ինձ միշտ հարցրել է «Բավարիայի» մասին

Մյունխենի «Բավարիայի» և Գերմանիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը հայտարարել է, որ մյունխենյան ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնում ցանկանում է տեսնել պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոյին:

«Ցանկանում եմ, որ Մոուրինյոն գլխավորի «Բավարիան»: Կարծում եմ, որ նրա մոտ կստացվի աշխատանքը Գերմանիայում:

Երբ մենք զրուցել ենք, Մոուրինյոն ինձ միշտ հարցրել է «Բավարիայի» և գերմանական ֆուտբոլի մասին: Վստահ եմ, որ եթե Մոուրինիոն առաջարկ ստանա «Բավարիայից», ապա կընդունի այն»,- Bild-ի հաղորդմամբ՝ ասել է Շվայնշտայգերը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Նիկո Կովաչին հեռացնելուց հետո «Բավարիան» ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնում քննարկում է Թուրինի «Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Մասիմիլյանո Ալեգրիի թեկնածությունը: