06.11.2019 12:33

Մաքգրեգորի մենեջերը ակնարկել է հաջորդ մրցակցի անունը

Մաքգրեգորի մենեջերը ակնարկել է հաջորդ մրցակցի անունը

Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում Մաքգրեգորը հայտարարել է օկտագոն իր վերադարձի մասին: Դրանիից որոշ ժամանակ անց մարտիկի մենեջեր Աուդի Ատթարն ակնարկել է ապագա մրցակցի անունը։

«Մենք արդյունավետ բանակցություններ ենք վարել UFC-ի հետ։ Գիտեմ, որ Քոնորը հայտարարել է ամսաթիվը և բանակցությունների առումով մենք արդեն պայմանավորվել ենք հնարավոր մրցակիցների հետ։ Մենք չենք պատրաստվում ժամանակից շուտ որևէ բան բացահայտել, բայց գործարքն անխուսափելի է: Ես չեմ տեսնում որևէ բան, որը կարող էր խափանել այն, բացառությամբ որոշ անկանխատեսելի հանգամանքների: Երկու կողմերն էլ ցանկանում են, որ դա տեղի ունենա, դա համապատասխանում է բոլոր մասնակիցների շահերին և ավելի կարևոր է, որ երկրպագուները իսկապես ուրախ են Conor-ի վերադարձի համար:

Ինձ դուր է գալիս Դոնալդ Սերրոնի հետ մարտի հնարավորությունը: Նրան սիրում են երկրպագուները, քնի որ գալիս է մարտի և ամբողջ ուժերը օգտագործում մրցակցի դեմ: Նա արժանի է նման մենամարտի։ Բիզնեսի տեսանկյունից, եկեք տեսնենք, թե ինչ դուրս կգա», – մենեջերի խոսքն է մեջբերում ESPN-ն: