06.11.2019 13:00

Ջական զրկվեց ավագի պարտականություններից

Ջական զրկվեց ավագի պարտականություններից

Ունաի Էմերին զրկել է Գրանիտ Ջակային <<Արսենալի>>՝ ավագի թևկապից:

Եվրոպայի լիգայի խմբային փուլի 4-րդ տուրից առաջ իսպանացի մասնագետը որոշում է կայացրել Ջակային զրկել ավագի պարտականություններից: 

Հիշեցնենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրի <<Քրիսթալ Փելասի>> դեմ խաղում փոխարինվելիս Ջական ոչ մարզական պահվածքով է աչքի ընկել: Ավելի ուշ ֆուտբոլիստը ներողություն էր խնդրել իր պահվածքի համար: