06.11.2019 11:52

Մակրոնը և Սի Ձինպինը պաշտպանում են Փարիզյան պայմանագիրը

Մակրոնը և Սի Ձինպինը պաշտպանում են Փարիզյան պայմանագիրը

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը և ՉԺՀ նախագահ Սի Ձինպինը չորեքշաբթի համաձայնագիր են ստորագրելու, որում կլինի հատուկ կետ՝ կլիմայի վերաբերյալ Փարիզյան պայմանագրից դուրս գալու անհնարինության մասին:

Ըստ Reuters-ի՝ Ելիսեյան պալատը դրա մասին տեղեկությունը  տարածել է այդ պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալու վերաբերյալ պաշտոնական Վաշինգտոնի հայտարարության ֆոնին:

Ֆրանսիայի առաջնորդը, որ պաշտոնական այցով գտնվում է Չինաստանում, կոչ է արել խստացնել վերահսկողությունը ջերմոցային գազերի արտանետման նկատմամբ:

Չինական կողմը քննադատել է Դոնալդ Թրամփի վարչակազմի՝ կլիմայի վերաբերյալ պայմանագրից դուրս գալու որոշումը: «Մենք ափսոսանք ենք հայտնում այն կապակցությամբ, որ ԱՄՆ-ը պաշտոնապես սկսում է Փարիզյան պայմանագրից դուրս գալու գործընթացը: Մենք կարծում ենք, որ կլիմայի փոփոխությունները մարտահրավեր են ամբողջ մարդկության համար: Միջազգային հանրության բոլոր անդամները պետք է միավորեն ջանքերը՝ այդ խնդրի լուծման նպատակով»,- ասել է ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հեն Շուանը:

Ի դեպ, ԱՄՆ-ը՝ Չինաստանի, Հնդկաստանի և Ռուսաստանի հետ միասին, օդի ամենախոշոր աղտոտողների քառյակի մեջ է, որ Փարիզյան պայմանագիրը վավերացրել է 2019 թ. սեպտեմբերին:

Փոխանցում է euronews-ը: