06.11.2019 12:19

Իմպիչմենտ. Առանցքային վկան փոխել է ցուցմունքը

Իմպիչմենտ. Առանցքային վկան փոխել է ցուցմունքը

ԱՄՆ կոնգրեսում, որն աստիճանաբար անցնում է նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենտի հրապարակային փուլի նախապատրաստմանը, դեմոկրատները հրապարակել են Սպիտակ տան և Ուկրաինայի նոր նախագահ Վլադիմիր Զելենսկու միջև  երկու առանցքային միջնորդ-  վկաների՝ Ուկրաինայի գծով նախկին հատուկ բանագնաց Քուրթ Վոլքերի և ԵՄ-ում ամերիկյան դեսպան Գորդոն Սոնդլենդի ցուցմունքները:

Սոդլենդն անականկալ կերպով փոխել է իր ցուցմունքները, իր ասելով՝ «թարմացրել է հիշողությունը» ուրիշ վկաների ցուցմունքների լույսի ներքո: Այժմ նա խոստովանել է, որ Ուկրաինային 391 մլն դոլարի ամերիկյան ռազմական օգնությունն ուղղակիորեն շաղկապվում էր Ուկրաինայի նախագահի հրապարակային հայտարարության հետ՝ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի և նրա որդու գործունեության հետաքննության վերաբերյալ:

Վաշինգտոնում այս ցուցմունքն արդեն անվանել են «ամենածանր հարվածը» նախագահ Թրամփի պաշտպանական ռազմավարությանը:

Դեմոկրատները նման «փոխանակումը» մեկնաբանել են որպես նախագահի կողմից ծառայողական դիրքի չարաշահում՝  սեփական քաղաքական շահերից ելնելով:

Փոխանցում է BBC-ն: