06.11.2019 12:54

Մեքսիկայում հարձակում են գործել մորմոնների ընտանիքի վրա

Մեքսիկայում հարձակում են գործել մորմոնների ընտանիքի վրա

Մեքսիկայում մորմոնների ընտանիքի վրա կատարված հարձակման արդյունքում զոհվել է ինը մարդ, այդ թվում՝ վեց երեխա, հաղորդել է Մեքսիկայի անվտանգության նախարար Ալֆոնսո Դուրասոն:

«Հարձակման հետևանքով զոհվել է ինը մարդ՝ երեք կին և վեց անչափահաս, վիրավորվել է վեց անչափահաս, մեկ հոգի անհետ կորել է»,- հայտարարել է Դուրասոն:

Զոհերը մորմոնների կազմակերպության հետ կապ ունեցող ԼեԲարոն ընտանիքի անդամներ են եղել, որը Մեքսիկայում է հիմնավորվել մի քանի տասնամյակ առաջ:

Տեղական լրատվամիջոցները գրում են, թե կանանց ու երեխաների վրա, հնարավոր է, հարձակվել են սխալմամբ՝ ուրիշի հետ շփոթելով նրանց: Հարձակման մեջ կասկածում են թմրակարտելի անդամներին:

Նախարարի խոսքով՝ երեք ավտոմեքենաներից կազմված ավտոշարասյունը, որում եղել է ընտանիքը, կարող էին շփոթել  այդ վայրում վերահսկողություն սահմանելու համար միմյանց դեմ պայքարող հանցախմբերի մեքենաների հետ:

Փոխանցում է BBC-ն: