06.11.2019 13:44

Հարցում. Թրամփն ընտրություններում զիջում է հինգ հնարավոր մրցակիցների

Հարցում. Թրամփն ընտրություններում զիջում է հինգ հնարավոր մրցակիցների

ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը ընտրողների շրջանում իր վարկանիշով զիջում է հինգ դեմոկրատների, որոնք կարող են դառնալ նրա մրցակիցները 2020 թ. նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում:

Այդ մասին վկայում են NBC-ի և The Washington Post-ի պատվերով Langer Research Associates սոցիոլոգիական ծառայության կողմից անցկացված հասարակական կարծիքի հարցման՝ երեքշաբթի հրապարակված արդյունքները:

Այդ գնահատականների համաձայն՝ Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի պաշտոնում առաջադրվելու ամենաբարձր շանսերն ունեն, նախկինի պես, հինգ քաղաքական գործիչներ՝ նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը, Վերմոնթ նահանգից սենատոր Բեռնի Սանդերսը, Մասաչուսեթսից սենատոր Էլիզաբեթ Ուորենը, Ինդիանա նահանգի Սաութ-Բենդ քաղաքի քաղաքապետ Փիթ Բութեջաջը և Կալիֆոռնիայից սենատոր Քամալ Հարիսը: Նրանք արդեն մի քանի ամիս է՝ համարվում են դեմոկրատների շրջանում նախընտրական պայքարի առաջատարները:

Փոխանցում է tass.ru-ն: