06.11.2019 13:58

Բրիտանական ԱԳՆ-ն հանդես է եկել ի պաշտպանություն «Սպիտակ սաղավարտների»

Բրիտանական ԱԳՆ-ն հանդես է եկել ի պաշտպանություն «Սպիտակ սաղավարտների»

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի՝ Մերձավոր Արևելքի հարցերով ղեկավարի տեղակալ Էնդրյու Մարիսոնը  հանդիպել է «Սիրիական քաղաքացիական պաշտպանություն» ոչ կառավարական կազմակերպության առաջնորդ Ռաեդ Սալեհի հետ՝ քննարկելու համար իրավիճակը սիրիական Իդլիբում: Այդ մասին հաղորդել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն:

«Սիրիական քաղաքացիական պաշտպանություն» կազմակերպությունն ավելի հայտնի է «Սպիտակ սաղավարտներ» անունով:

««Սպիտակ սաղավարտների» կամավորները շարունակում են ենթարկվել զանգվածային ապատեղեկատվական գրոհի սիրիական վարչակարգի և ռուսաստանյան կառավարության կողմից: Այդ ստահոդ մարտավարությունը սիրիացի ժողովրդի վրա սոսկալի հարձակումներից, այդ թվում՝ քիմիական զենքի կիրառումից ուշադրությունը շեղելու լկտի փորձ է»,- հայտարարել է Մարիսոնը հանդիպման ընթացքում:

Տեղեկատվության համաձայն՝ Մարիսոնը նաև շնորհակալություն է հայտնել Սալեհին՝ «այն փրկարարական ծառայության համար, որը «Սպիտակ սաղավարտները» ցուցաբերում են հազարավոր սովորական սիրիացիների», և հավաստել է « Մեծ Բրիտանիայի հաստատուն  աջակցությունը»:

Փոխանցում է Interfax-ը: