06.11.2019 14:29

РБК.Ռուսաստանյան բանտերում կարող են արգելափակել բջջային կապը

РБК.Ռուսաստանյան բանտերում կարող են արգելափակել բջջային կապը

Ռուսաստանի ՆԳՆ-ն ծրագրում է մինչև 2020 թ. հուլիսի 30-ը մշակել ուղղիչ հաստատություններում բջջային կապի ազդանշաններն արգելափակելու միջոցները:

Այդ մասին գրել է РБК-ն՝ հղում անելով իր աղբյուրին, որը ծանոթ է գերատեսչության կոլեգիայի նիստի արդյունքներին:

РБК-ի տվյալներով՝ նախարարության աշխատակիցները պետք է համապատասխան միջոցները մշակեն Պատիժն ի կատար ածելու դաշնային ծառայության, Անվտանգության դաշնային ծառայության և Ռոսկոմնադզորի հետ միասին:

ՆԳՆ-ում կարծում են, որ դա կօգնի պայքարելու տարբեր հանցագործությունների, այդ թվում՝ խարդախության դեմ:

Փոխանցում է tass.ru-ն: