06.11.2019 15:38

Հարձակում Տաջիկստանում սահմանային պահակակետի վրա

Հարձակում Տաջիկստանում սահմանային պահակակետի վրա

Տաջիկա-ուզբեկական սահմանային ուղեկալի վրա հարձակում գործողները եղել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամներ: Նրանք տարածք են թափանցել Աֆղանստանի կողմից:

Այդ մասին չորեքշաբթի հաղորդել է Տաջիկստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի մամուլի կենտրոնը:

«Նրանք Աֆղանստանի Իսլամական Հանրապետության կողմից սահմանը հատել են  հատուկ առաջադրանքով, բոլորը ԻՊ ահաբեկչական խմբավորման անդամներ են»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ Տաջիկստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի մամուլի կենտրոնը հաղորդել էր, որ 20 հոգուց բաղկացած զինված խումբը հարձակում է գործել տաջիկա-ուզբեկական սահմանի մոտ, Դուշանբեից մոտավորապես 50 կմ հեռավորության վրա տեղակայված սահմանային պահակակետի վրա:

Ուժային կառույցների իրականացրած գործողության արդյունքում շրջապատման մեջ հայտնված 15 զինված հանցագործներ վնասազերծվել են, ևս հինգը ձերբակալվել են: Գործողության ընթացքում զոհվել են սահմանապահ զորքերի մեկ զինվոր և Տաջիկստանի ՆԳՆ մեկ աշխատակից:

Փոխանցում է tass.ru-ն: