06.11.2019 16:26

Մակրոնը ԿԺԴՀ-ին կոչ է արել զերծ մնալ սադրիչ գործողություններից

Մակրոնը ԿԺԴՀ-ին կոչ է արել զերծ մնալ սադրիչ գործողություններից

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը ԿԺԴՀ-ին կոչ է արել խուսափել սադրիչ գործողություններից և հույս է հայտնել, որ Չինաստանը կարող է դրական դերակատարում ունենալ Կորեական թերակղզում միջուկային խնդիրը կարգավորելու հարցում:

Այդ մասին Ֆրանսիայի առաջնորդը հայտարարել է չորեքշաբթի Չինաստանի մայրաքաղաքում, ՉԺՀ նախագահ Սի Ձինպինի հետ համատեղ մամուլի  ասուլիսում:

Հոկտեմբերի 31-ին Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ ԿԺԴՀ-ն փոքր հեռահարության երկու բալիստիկ հրթիռներ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ: Ճապոնական կողմի տվյալներով՝ հյուսիսկորեական հրթիռները չեն հասել Ճապոնիայի կամ Ճապոնական ծովում երկրի բացառիկ տնտեսական գոտու տարածքին:

Փոխանցում է tass.ru-ն: