07.11.2019 09:30

Նովակ Ջոկովիչը չի պատրաստվում առաջիկայում ավարտել կարիերանյ

Նովակ Ջոկովիչը չի պատրաստվում առաջիկայում ավարտել կարիերանյ

Աշխարհի երկրորդ ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը հայտարարել է, որ չի պատրաստվում առաջիկայում ավարտել կարիերան:

«Չեմ կարող հստակ ժամկետներ նշել, սակայն ցանկանում եմ դեռ երկար ժամանակ անցկացնել թենիսում: Ինձ դուր է գալիս այս մարզաձևը, և ես չեմ պատկերացնում իմ կյանքն առանց թենիսի»,- 32-ամյա Ջոկովիչը խոսքը փոխանցում է Tennis 365-ը:

Հիշեցնենք, որ Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի՝ նոյեմբերին հրապարակած աղյուսակում Նովակ Ջոկովիչը երկրորդն էր: Առաջատարն իսպանացի Ռաֆայել Նադալն է: