07.11.2019 11:01

Մոուրինյոն ցանկանում է աշխատել «Բավարիայում»

Մոուրինյոն ցանկանում է աշխատել «Բավարիայում»

Պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է զբաղեցնել Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչի պաշտոնը, հայտնում է Sky Sports-ը:

56-ամյա մասնագետն ուշադրությամբ հետևում է «Բավարիայի» գլխավոր մարզիչի թեկնածուի շուրջ իրադարձությունների զարգացմանը և «Բավարիայից» առաջարկ ստանալու դեպքում՝ պատրաստ է ընդունել այն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բավարիան» Նիկո Կովաչին հեռացնելուց հետո ցանկանում է պայմանագիր կնքել Լոնդոնի «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի հետ:

 

Ժոզե Մոուրինյոն մարզչական աշխատանքով չի զբաղվում 2018 թվականի դեկտեմբերից: