07.11.2019 11:24

«Ռեալը» ձեռք կբերի Օբամեյանգին

«Ռեալը» ձեռք կբերի Օբամեյանգին

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը վճռական է տրամադրված հաջորդ ամռանը ձեռք բերել Լոնդոնի «Արսենալի» գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգին, հաղորդում է El Desmarque-ը։

Օբամեյանգի պայմանագրով անգլիական ակումբը պարտավոր է քննարկել 80 միլիոն եվրոյից սկսվող առաջարկներ, եթե ֆուտբոլիստը ցանկություն հայտնի հեռանալ թիմից։ Հայտնի է, որ Օբամեյանգը Արքայական ակումբի երկրպագու է եւ երազել է հանդես գալ «Ռեալ»։

Անգլիայի ընթացիկ առաջնությունում Օբամեյանգը մասնակցել է 11 հանդիպման, խփել 8 գոլ։