07.11.2019 10:00

Ռոնալդու. Պերեյրան գլխավոր անձն է իմ կարիերայում

Ռոնալդու. Պերեյրան գլխավոր անձն է իմ կարիերայում

Հոկտեմբերի 11-ին կայացած Եվրո-2020-ի ընտրական փուլի Պորտուգալիա-Լյուքսեմբուրգ խաղից առաջ Կրիշտիանու Ռոնալդուն մոտեցել է մի ծերուկի, լուսանկարվել նրա հետ, իսկ այնուհետև հանձնել է նրան հավաքականի մարզաշապիկը՝ ֆուտբոլիստների ստորագրությամբ:

Ինչպես հետագայում պարզվել է, այդ մարդը Ռոնալդուի առաջին գործակալն է եղել: Աուրելիլու Պերեյրան է պորտուգալական <<Սպորտինգին>> առաջարկել ռմբարկուի ծառայությունները: Այս հավաքականից մի շարք ֆուտբոլիստների ճանապարհները դեպի մեծ ֆուտբոլ նա է հարթել: Դեպի մեծ ֆուտբոլ Լուիշ Ֆիգուին էլ է նա ուղեկցել: 

Աուրեյրուն նաև Ռոնալդուի կյանքի ընկերն է եղել այդ ժամանակ: Անձամբ տարել է նրան դպրոց, խոսել հետը , երբ պորտուգալացին խնդիրներ է ունեցել: