07.11.2019 12:00

Սարի. Իտալիայում ռասիզմի լուրջ խնդիր կա

Սարի. Իտալիայում ռասիզմի լուրջ խնդիր կա

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին կարծում է, որ ռասիզմը ժամանակակից ֆուտբոլում պատուհաս է:

Կիրակի  «Էլլաս Վերոնայի» և «Բրեշիայի» միջև կայացած հանդիպումը դրա վառ ապացույցն էր. երկրպագուները ռասիստական բղավոցներ էին հնչեցնում Մարիո Բալոտելիի հասցեին: Իտալացի հարձակվողը քիչ էր մնում լքեր խաղադաշտը, բայց մնաց ու գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ: Այս միջադեպը միակը չէ, այլ տեղի է ունեցել Իտալիայում ռասիզմի բազմաթիվ դեպքերից հետո:

Մաուրիսիո Սարին խոստովանել է, որ ռասիզմի խնդիր կա Իտալիայում.

-Մարդիկ ռասիստ չեն դառնում մարզադաշտում: Նրանք կյանքում այդպիսին են, պարզապես թաքցնում են դա: Չգիտես՝ ինչու մարզադաշտը դարձել է հարթակ նման մարդկանց համար: Ես դա չեմ հասկանում: Մարզադաշտում այլ օրենքներ կան:

Իտալիան ռասիզմի հետ կապված խնդիրներ ունի: Մենք պետք է պայքարենք դրա դեմ՝ վճռական միջոցների դիմելով: Թող խաղացողները իսկապես հեռանան խաղադաշտից: Սկզբում դա բացասաբար կընկալվի, բայց հետո ադեկվատ երկրպագուներն իրենք դուրս կհանեն ռասիստներին իրենց շարքերից, – ասել է Սարին: