07.11.2019 12:30

Պիկե. Մենք անպայման կշտկենք իրավիճակը

Պիկե. Մենք անպայման կշտկենք իրավիճակը

Իսպանացի պաշտպան Ժերար Պիկեն կարծում է, որ անհաջող 2 հանդիպումներից հետո իր թիմը կկարողանա հավաքվել:

Օրեր առաջ «Բարսելոնան» պարտվեց «Լևանտեին» Իսպանիայի առաջնությունում, իսկ վերջին հանդիպումը Չեմպիոնների լիգայում «Սլավիայի» դեմ ավարտվեց ոչ-ոքի ՝ 0: 0 հաշվով: Եվ չնայած ըստ կանխատեսումների՝ «Կապտանռնագույնները» պետք է անարգել հաղթեին, այնուամենայնիվ արդյունքը դրական չեղավ.

Պիկեն խոստովանել է, որ ճնշումը թիմի վրա գնալով մեծանում է.

-Ես մի փոքր համբերություն եմ խնդրում: Գիտեմ, որ երկրպագուներն ավելին են ուզում: Թիմը ջանք է գործադրում լուծում գտնելու համար: «Բարսելոնան», անշուշտ, առաջ է անցնելու: 2 անհաջող հանդիպում, սա այնքան էլ երկար շարք չէ: Մենք իրավիճակը անպայման կշտկենք:  Ես խոստովանում եմ, որ «Բարսելոնան» դեռ չի խաղում իր ֆուտբոլը, – ամփոփել է Ժերար Պիկեն: