07.11.2019 13:03

Դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանին գրավով ազատ արձակելու միջնորդությունը

Դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանին գրավով ազատ արձակելու միջնորդությունը

Դատարանը այսօր մերժել է Ռոբերտ Քոչարյանին գրավով ազատ արձակելու՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը: «Ազատության» փոխանցմամբ, որոշումը դատավոր Աննա Դանիբեկյանը հրապարակել է այսօր կեսօրին:

Դատավորը նաև հայտարարել է դատական նիստը հետաձգելու մասին. հաջորդ նիստը տեղի կունենա երկուշաբթի օրը՝ նոյեմբերի 12-ին, ժամը 13-ին: