Օրբանը նախապատրաստվում է Էրդողանի այցին

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը նախապատրաստվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը:
Երկու երկրներն ընդհանուր պատմություն ունեն. հունգարական տարածքների մի մասը մեկուկես դար եղել է Օսմանյան կայսրության տիրապետության տակ, սակայն վաղեմի հակամարտության հուշն իր տեղը զիջել է համագործակցությանը:
2013 թ. Օրբանն Արևելքում առևտրային գործընկերներ էր որոնում և ընդհանուր լեզու էր գտել Էրդողանի հետ:
Օրբանը մասնակցել է նախագահի պաշտոնում Էրդողանի պաշտոնակալման արարողությանը և ամեն կերպ զսպում է թուրքական զորքերը Սիրիա մտցնելու վերաբերյալ Եվրամիության կողմից հնչող դատապարտումները: Այդպիսով՝ հունգարական դիվանագիտությունը ԵՄ այն քիչ երկրներից մեկն է, որ վիճելի հարցերում աջակցություն է ցուցաբերում Էրդողանի գործողություններին:
Սակայն բոլոր հունգարանցիները չեն, որ գոհ են Օրաբանի և Էրդողանի բարեկամությունից. երկրում ցույցեր են նախապատրաստվում թուրք առաջնորդի այցի դեմ:
Թուրքիայի ղեկավարի վերջին այցի ժամանակ Հունգարիայի իշխանությունները թույլ էին տվել հանրահավաքներ կազմակերպել միայն ի պաշտպանություն Էրդողանի:
Փոխանցում է euronews-ը: