07.11.2019 11:46

Կադիրովը կոչ է արել պատժել համացանցում մարդու պատիվն արատավորողներին

Կադիրովը կոչ է արել պատժել համացանցում մարդու պատիվն արատավորողներին

Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը մանր և միջին բիզնեսին նվիրված հանդիպման ընթացքում ելույթ է ունեցել շրջանի կառավարության առջև:

Նա կոչ է արել պատժել համացանցի այն օգտատերերին, որոնք, նրա կարծիքով, կարող են «արատավորել ինչ-որ մեկի պատիվը»:

«Նրանց, ովքեր խախտում են մարդկանց միջև համաձայնությունը, զբաղվում են բամբասանքներով, խժդժություններով ու երկպառակություններով, եթե մենք դրանց չկանգնեցնենք՝ սպանելով, նստեցնելով, վախեցնելով, ոչինչ չի ստացվի»,- հայտարարել է Կադիրովը:

Չեչնիայի ղեկավարը նախկինում էլ կոչ է արել դիմել ճնշում գործադրելու տարբեր միջոցների, երբ խոսքը «անվտանգությանն է վերաբերում»:

Փոխանցում է BBC-ն: