Կրտսեր Դոնալդ Թրամփ. «Հայրս ռասիստ չի, նա փոքր ժամանակ ինձ թույլ էր տալիս խաղալ Մայքլ Ջեքսոնի հետ»

Նախագահ Թրամփի ավագ որդին կրկին փորձել է հերքել այն մեղադրանքները, որոնք ընդդիմախոսները ուղղում են իր հորը:
Իր նոր գրքում նա հայտարարում է, թե Դոնալդ Թրամփն իր երեխաներին թույլ էր տալիս «խաղալ ու հանգստանալ Մայքլ Ջեքսոնի ընկերակցությամբ», ուստի չի կարող ռասիստ համարվել:
300 էջանոց «աշխատության» մեջ, որը «Արձակված գնդակ. ինչպես են ձախերն ատելություն սերմանում և ուզում մեզ լռեցնել» երկարաշունչ վերնագիրն է կրում և ԱՄՆ գրախանութներում է հայտնվել այս շաբաթ, նախագահի որդին նկարագրում է, որ մանկությանը հաճախ էր խաղում Մայքլ Ջեքսոնի հետ և նույնիսկ մի անգամ արձակուրդը նրա հետ է անցկացրել: Իսկ մի անգամ էլ, հիշում է կրտսեր Թրամփը, ինքը, հոր թույլտվությամբ, հանգստյան օրերն անցկացրել է ամերիկյան Ֆուտբոլի ազգային լիգայի նախկին ֆուտբոլիստ, աֆրոամերիկացի Հերշել Ուոլքերի հետ:
«Ինչպես ասես՝ հորս ընդդիմախոսները չեն անվանել հորս, այդ թվում՝ մեղադրել են ռասիզմի մեջ: Տարօրինակ է հնչում, չէ՞, որ նա իր որդուն թույլ է տվել արձակուրդն անցկացնել սևամորթ տղամարդու կամ Մայքլ Ջեքսոնի հետ: Եթե դրանից հետո էլ նա ռասիստ է, ապա հաստատ՝ մեծ բարձունքների չի հասել դրանում»,- գրել է կրտսեր Դոնալդը:
Նախագահի որդին նաև նշել է, որ վերջերս Մայքլ Ջեքսոնի հասցեին հայտնված՝ մանկապղծության մեղադրանքներն իր համար «շոկ» են եղել: «Մայքլի հետ իմ ունեցած փորձը նման մեղադրանքի հետ ոչ մի կապ չունի»,- գրել է նա:
Փոխանցում է BBC-ն: