Չինաստանը վիրտուալ պարետային ժամ է սահմանել անչափահաս-գեյմերների համար

Չինաստանի կառավարությունը հայտարարել է, որ սահմանափակումներ է մտցնում այն ժամանակի նկատմամբ, որն անչափահասները կարող են անցկացնել համակարգչային խաղեր խաղալով:
Ըստ էության՝ անչափահասների համար պարետային ժամ է սահմանվում:
18 տարեկանից փոքր բոլոր անչափահասներին կարգելվի համակարգչային խաղեր խաղալ երեկոյան ժամը իննից մինչև առավոտյան ժամը ութը: Բացի այդ, նրանք կարող են խաղալ՝ աշխատանքային օրերին ընդամենը մեկուկես ժամ, և հանգստյան օրերին՝ երեք ժամից ոչ ավելի:
Չինաստանի իշխանությունները համոզված են, որ համակարգչային խաղերը, որոնցով տարված է բնակչության նշանակալի մասը, հատկապես՝ անչափահասները, վատ են անդրադառնում առողջության վրա:
Չինաստանը, ԱՄՆ-ից հետո, տեսախաղերի՝ մեծությամբ երկրորդ խոշոր շուկան է:
Փոխանցում է BBC-ն: