Կատալոնիան՝ քաղաքական փակուղու մեջ

Կատալոնացիները իրենց քաղաքական դիրքորոշումն են արտահայտում՝ դրոշներ պարզելով իրենց բնակարանների պատուհաններից: Սակայն քաղաքական ինստիտուտների աշխատանքը Կատալոնիայում, ըստ էության, մտել է փակուղի:
Շրջանի խորհրդարանն այդպես էլ չկարողացավ հաստատել կառավարության առաջարկած բյուջեն:
Կառլես Պուչդեմոնի պաշտոնանկությունից և տարագրվելուց հետո Կատալոնիայի խորհրդարանն ընդամենը 6 օրենք է ընդունել, 46 օրինագծեր, նախկինի պես, դեռ հաստատման ենթակա են մնում: Անկախության կողմնակիցների կարծիքով՝ տարածաշրջանը, փաստորեն, ապրում է արտակարգ դրության պայմաններում: Փողոցներում շարունակվում է սովորական կյանքը, սակայն՝ միայն առաջին հայացքից:
Քաղաքական ճգնաժամն ուղեկցվում է տնտեսական դժվարություններով: Բնակիչները դժգոհում են բնակվարձի բարձրացումից, որն ավելի ու ավելի անմատչելի է դառնում: Կատալոնացիների 21 %-ն ապրում է աղքատության շեմից ցած պայմաններում:
Կատալոնիայի կառավարությունը չի կարող իր գործառույթներն իրականացնել առանց հաստատված բյուջեի, սակայն առայժմ ոչինչ չի վկայում այն մասին, թե խորհրդարանի ներկայիս կազմը կկարողանա այն հաստատել:
Փոխանցում է euronews-ը: