07.11.2019 14:17

Կիպրոսը ետ է վերցնում «ոսկե անձնագրերը»

Կիպրոսը ետ է վերցնում «ոսկե անձնագրերը»

Կիպրոսի իշխանությունները 26 քաղաքացու, այդ թվում՝ ինը ռուսաստանցու, զրկել են, այսպես կոչված՝ «ոսկե անձնագրերից»՝ քաղաքացիությունից, որը տրվել է՝ ներդրումներ անելու դիմաց: Քաղաքացիությունից զրկվածների անունները չեն հրապարակվում: Կիպրոսի արտաքին գործերի նախարար Կոնստանտինոս Պետրիդիսը նշել է, որ նրանք կարող են որոշումը բողոքարկել դատարանում:

Կիպրոսի իշխանությունները խոստովանել են, որ անցյալում միշտ չէ, որ ճիշտ են գնահատել «ոսկե անձնագրեր» տալու հետ կապված ռիսկերը: Նրանք պնդում են, որ ներդրումների դիմաց քաղաքացիություն շնորհելու համակարգն արդեն զգալիորեն լավ է աշխատում «քաղաքացիության վաճառքի» սխեմաների հետ կապված սկանդալի շնորհիվ, որը զայրացրել էր ԵՄ-ին:

Մի քանի օր առաջ պարզվել էր, որ 2015 թ. Կիպրոսը քաղաքացիություն էր տվել մալայզիացի ֆինանսիստ Ջո Լուին, որը հետախուզվում էր ԱՄՆ-ում:

Կիպրոսյան «ոսկե անձնագրերից» զրկված ռուսաստանցիների անունները նույնպես հայտնի չեն: Forbes-ը կազմել է այն ռուսաստանցի միլիարդատերերի ցուցակը, որոնք Կիպրոսի քաղաքացիություն ունեն:  Դրանց մեջ են, օրինակ, ամերիկյան սանկցիոն ցուցակներում ընդգրկված Օլեգ Դերիպասկան և  նախկին սենատոր Լեոնիդ Լեբեդևը, որին վերջերս Ռուսաստանում խարդախության մեղադրանքներ են ներկայացվել:

Փոխանցում է BBC-ն: