07.11.2019 14:39

Էրդողան. Թուրքիան ձերբակալել է ալ-Բաղդադիի երեխային

Էրդողան. Թուրքիան ձերբակալել է ալ-Բաղդադիի երեխային

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հինգշաբթի հայտարարել է, որ թուրքական անվտանգության ուժերը ձերբակալել են ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորման սպանված պարագլուխ Աբու Բաքր ալ-Բաղդադիի երեխային:

«Անցկացված ԴՆԹ թեստը հաստատել է, որ նա ալ-Բաղդադիի երեխան է: Նրանք (ալ-Բաղդադիի՝ Թուրքիայում ձերբակալված ազգականները) շարունակում են մնալ Թուրքիայում, դեպորտացիոն կենտրոնում: Արդարադատության նախարարությունը անհրաժեշտ որոշումները կկայացնի նրանց վերաբերյալ»,- նշել է Էրդողանը:

Այս շաբաթ ավելի վաղ Թուրքիայի նախագահը նաև տեղեկացրել էր ալ-Բաղդադիի կնոջը, քրոջը և փեսային ձերբակալելու մասին:

Փոխանցում է tass.ru-ն: