07.11.2019 15:09

ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանատունը NYT-ին խնդրել է ճշտել երկրի քարտեզը

ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանատունը NYT-ին խնդրել է ճշտել երկրի քարտեզը

ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանությունը հերթական անգամ դիմել է The New York Times թերթին՝ խնդրելով իր հրապարակումներին չկցել այնպիսի աշխարհագրական քարտեզներ, որոնցում Ղրիմի թերակղզին ընդգրկված չէ Ուկրաինայի տարածքի մեջ:

Ղրիմի պատկանելության մասին Կիևի պաշտոնական վարկածին հակասող քարտեզը հրապարակվել է այն հոդվածին կցված, որը նվիրված էր ուկրաինացի Իգոր Կոլոմոյսկու՝ Անդրկարպատներում, Սվիդովեց արգելոցային լեռնային շրջանում լեռնադահուկային հանգստյան գոտի կառուցելու ծրագրերին: Քարտեզի վրա Ուկրաինայի տարածքն ավելի բաց գույնով է ներկայացված, քան Ղրիմի տարածքը, որն ավելի մուգ է ներկված՝ ինչպես Ռուսաստանի տարածքը:

Սա նմանօրինակ առաջին դեպքը չէ. 2017 թ. The New York Times-ը հրապարակել էր մի քարտեզ, որտեղ Ղրիմը գույնով չէր տարբերվում ՌԴ մնացած տարածքից: Թերթն այն ժամանակ ТАСС-ի հարցմանն ի պատասխան՝ պարզաբանել էր, որ թերթում հրապարակված քարտեզի վրա Ղրիմը պատկերված է որպես «վիճելի տարածք», ինչը համապատասխանում է պարբերականի խմբագրական քաղաքականությանը:

Փոխանցում է tass.ru-ն: