Ծայրահեղ աջակողմյան կուսակցության առաջնորդը հերքում է բոլոր մեղադրանքները

Հունական «Ոսկե արշալույս» ծայրահեղ աջակողմյան ազգայնական կուսակցության առաջնորդ Նիկոլաոս Միխալոլիակոսը ցուցմունք է տվել դատարանում:
Նրան և նրա տասնյակ կուսակիցների մեղադրում են հանցավոր կազմակերպություն ստեղծելու մեջ:
«Ոսկե արշալույսի» գործունեության հետաքննությունն սկսվել է հույն ռեփ-երգիչ Պավլոս Ֆիսասի սպանությունից հետո 2013 թ., սպանության մեղադրանքով կալանավորվել էր կուսակցության համակիրը:
Միխալոլիակոսը և նր մի քանի կուսակիցներ կալանավորվեցին և մեկուկես տարի եղել են նախնական կալանքի տակ:
Դատարանում «Ոսկե արշալույսի» առաջնորդը հերքել է միգրանտների և ձախերի դեմ ուղղված հանցավոր կազմակերպություն ստեղծելու մեղադրանքը:
«Նիկոլաոս Միխալոլիակոսը 3,5 ժամ ցուցմունք տվեց: Նա հերքեց բոլոր մեղադրանքները, պնդեց, որ ինքն ազգայնական է, և հայտարարեց, որ հետապնդվում է իր գաղափարների համար: Բայց, ըստ երևույթին՝ նա չկարողացավ համոզել դատավորներին: Դատավճիռը կհրապարակվի 2020 թ. սկզբից ոչ շուտ»,- հաղորդել է Euronews-ի թղթակիցը:
Դատարանի դահլիճում ներկա են եղել Նիկոլաոս Միխալոլիակոսի հարյուրավոր կողմնակիցներ, իսկ դրսում ակցիա են կազմակերպել հակաֆաշիստական շարժումները:
Փոխանցում է euronews-ը: