07.11.2019 17:05

Collins Dictionary-ի վարկածով՝ 2019-ի բառը «կլիմայական ապստամբությունն» է

Collins Dictionary-ի վարկածով՝ 2019-ի բառը «կլիմայական ապստամբությունն» է

Անգլերենի բացատրական բառարանների հրատարակիչները 2019 թ. խոսք են ճանաչել «կլիմայական ապստամբությունը» («climate strike»): Այդ մասին տեղեկացնում են հրատարակչության բլոգում:

Կլիմայական ապստամբությունը աշխատանքային ժամին կատարվող ակցիաներն են՝ վտանգավոր արտանետումները մթնոլորտում սահմանափակելու միջոցառումներն ակտիվացնելու պահանջով: Այդ արտահայտությունը հանրայնացրել է շվեդ աշակերտուհի Գրետա Թունբերգը, որին հրատարակիչներն անվանում են «գերաստղ»: Թունբերգը 2018 թ. աշնանից սկսել էր «դպրոցական ապստամբություններ» կազմակերպել ուրբաթ օրերը, և աստիճանաբար նրան միացել էին դպրոցականներ և աշխատավորներ ամբողջ աշխարհում:

Անցնող տարում «կլիմայական ապստամբություն» բառակապակցության կիրառությունը մեծացել է հարյուր անգամ՝ Collins-ի տվյալներով: Լեզվաբանների կարծիքով՝ «կլիմայական ապստամբություն» բառակապակցությունը հնչում է որպես լավատեսական արձագանք լուրջ ճգնաժամին և « լավատեսության առիթ մութ ժամանակներում»:

Փոխանցում է Interfax-ը: