08.11.2019 10:30

Ֆոնսեկա. «Ռոման» արժանի չէր պարտության

Ֆոնսեկա. «Ռոման» արժանի չէր պարտության

Իտալական «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան մեկնաբանել է Եվրոպայի լիգայի խմբային փուլի չորրորդ տուրում Մյոնխենգլադբախի «Բորուսիայից» կրած պարտությունը:

«Առաջին խաղակեսում մենք խնդիրներ ունեցանք, սակայն երկրորդ խաղակեսում կարողացանք 4-5 վտանգավոր պահ ստեղծել:

«Ռոման» վերահսկում էր խաղը, սակայն «Բորուսիան» կարողացավ ճիշտ օգտագործել իր հնարավորությունները: Այնուամենայնիվ, մենք արժանի չէինք պարտության»,- Ֆոնսեկայի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ հանդիպման ավելացված ժամանակի վերջին րոպեին խփած գոլի շնորհիվ Մյոնխենգլադբախի «Բորուսիան» հաղթեց «Ռոմային» 2:1 հաշվով: