08.11.2019 12:17

Մարսելո Գալյարդոն՝ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչի թեկնածու

Մարսելո Գալյարդոն՝ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչի թեկնածու

Արգենտինական «Ռիվեր Փլեյթի» գլխավոր մարզիչ Մարսելո Գալյարդոն մոտ է «Բարսելոնան» գլխավորելուն, հաղորդում է TNT Sports-ը։

Սպասվում է, որ արգենտինացի մասնագետը կատալոնական թիմը կգլխավորի արդեն դեկտեմբերին։ «Բարսելոնայում» դժգոհ են թիմի գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեի աշխատանքից։ Իսպանացի մասնագետի պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։ Ակումբի ղեկավարությունը չունի այն երկարաձգելու մտադրություն։

Մարսելո Գալյարդոյի թեկնածությանը կողմ է նաեւ «Բարսելոնայի» առաջատար, արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին։

Գալյարդոն «Ռիվեր Փլեյթը» գլխավորում է 2014 թվականից։ Այս ընթացքում թիմը երկու անգամ նվաճել է Լիբերտադորեսի գավաթը։