08.11.2019 13:24

Սոնը վնասվածք ստացած Գոմեշին հաղորդագրություն է գրել

Սոնը  վնասվածք ստացած Գոմեշին հաղորդագրություն է գրել

«Տոտենհեմի» հարձակվող Սոն Հին Մինը խոստովանել է, որ հաղորդագրության միջոցով Անդրե Գոմեշից ներողություն է խնդրել սարսափելի վնասվածք հասցնելուց հետո:

«Ես գրել եմ նրան ՉԼ արտագնա խաղին մեկնելուց առաջ, իսկ նա պատասխանել է ինձ։ Ես ինձ դեռ շատ, շատ վատ եմ զգում: Ցավում եմ կատարվածի համար: Ֆուտբոլը սպորտ է, որտեղ նման բան երբեմն լինում է, բայց ոչ ոք չի ցանկանում նման միջադեպեր տեսնել։ Ես շատ տխուր եմ տեղի ունեցածից: Վերջին օրերը շատ ծանր էին», – ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում The Guardian-ը: