08.11.2019 12:38

Մակրոնը քննադատական տարափ է տեղացել ՆԱՏՕ-ի վրա

Մակրոնը քննադատական տարափ է տեղացել ՆԱՏՕ-ի վրա

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը հայտարարել է, որ ՆԱՏՕ դաշինքը ուղեղային մահվան փուլում է: «ՆԱՏՕ-ն սահմանային կոմայի մեջ է»,- հայտարարել է նա  և ընդգծել է, որ դրա պատճառ կազմակերպությանը ցուցաբերվող ավելի ու ավելի քիչ աջակցությունն է հիմնական երաշխավորի՝ ԱՄՆ-ի կողմից:

Economist պարբերականին տված հարցազրույցում Մակրոնը, ի թիվս այլ բաների, նշել է առանց դաշնակիցների հետ խորհրդակցելու՝ Սիրիայից զորքերը դուրս բերելու վերաբերյալ Սպիտակ տան որոշումը:

Մակրոնը նաև կասկած է հայտնել, թե ՆԱՏՕ-ն այսօր ապահովում է դաշինքի անդամների կոլեկտիվ անվտանգությունը:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, թե համաձայն չէ Ֆրանսիայի նախագահի՝ այդ աստիճանի կտրուկ պնդումներին:

ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները, ի պատասխան Մակրոնի քննադատության՝ հայտարարել են, որ դաշինքն ամուր է, քան երբևէ:

Դեկտեմբերին ՆԱՏՕ-ն Լոնդոնում կայանալիք գագաթնաժողովով կնշի իր ստեղծման 70-ամյակը:

Փոխանցում է BBC-ն: