08.11.2019 13:54

NYT. Նյու Յորքի նախկին քաղաքապետը կարող է առաջադրվել նախագահի պաշտոնում

NYT. Նյու Յորքի նախկին քաղաքապետը կարող է առաջադրվել նախագահի պաշտոնում

Նյու Յորքի նախկին քաղաքապետ, միլիարդատեր Մայքլ Բլումբերգը կարող է հավակնել Դեմոկրատական կուսակցության կողմից առաջադրվելու որպես նախագահի թեկնածու:

Այդ մասին այսօր հաղորդել է The New York Times թերթը:

Թերթի աղբյուրների տվյալներով՝ Բլումբերգը մտադիր է հանձնելու փաստաթղթերը, որպեսզի իր թեկնածությունը ներկայացվի Ալաբամա նահանգում առաջնային ընտրություններում, որոնք, ինչպես նախատեսված է, տեղի են ունենալու 2020 թ. մարտին: Թեկնածուների գրանցման ժամկետն սպառվում է ուրբաթ օրը:

Մարտ ամսին Բլումբերգը հայտարարել էր, թե մտորումներից հետո որոշել է չմասնակցել նախագահական մրցապայքարին: Պարբերականի տեղեկություններով՝ այժմ նա կրկին ծանրութեթև է անում այդ հնարավորությունը և առայժմ վերջնական որոշում չի կայացրել: Բլումբերգը Դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող քաղաքական գործիչներից մի քանիսին ծանուցել է, որ կարող է մասնակցել մրցապայքարին:

NYT-ի գնահատականով՝ Նյու Յորքի նախկին քաղաքապետը կարող է ուժեղ մրցակից դառնալ ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի համար:

Փոխանցում է tass.ru-ն: