08.11.2019 14:21

ԱԴԾ-ն Դաղստանում ձերբակալել է ԻՊ-ի ֆինանսիստների

ԱԴԾ-ն Դաղստանում ձերբակալել է ԻՊ-ի ֆինանսիստների

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայութունը (ԱԴԾ) Դաղստանում ձերբակալել է «Իսլամական պետություն» միջազգային ահաբեկչական կազմակերպության ֆինանսիստների, որոնք ահաբեկիչների համար առնվազն 10 մլն ռուբլի են հավաքել:

Այդ մասին ТАСС –ին հաղորդել են Ռուսաստանի ԱԴԾ-ի Հանրային կապերի կենտրոնից:

ԻՊ ֆինանսիստները փողը հանգանակել են վճարային համակարգով փոխանցումների միջոցով ու բանկային քարտերով և հասցրել են Սիրիայում ահաբեկիչների կողմից վերահսկվող տարածքներ:

Ուժայինները ձերբակալել են հանցախմբի երկու անդամի: Նրանց խուզարկության արդյունքում հայտնաբերվել են կոմունիկացիոն միջոցներ, վճարային գործիքներ և ֆիսկալ կտրոններ, ինչպես նաև այլ փաստաթղթեր, որոնք հաստատել են նրանց հանցավոր գործունեությունը: ԱԴԲ-ում նշել են, որ հարցաքննության ընթացքում «կասկածյալները ցուցմունք են տվել իրենց կողմից ԻՊ-ին միջոցներով ապահովելու վերաբերյալ»:

ՌԴ ԱԴԾ պաշտոնական ներկայացուցիչը տեղեկացրել է, որ ահաբեկիչներին ֆինանսավորելու գործով ձերբակալվածները Դաղստանի 24-ամյա և 33-ամյա բնակչուհիներ են:

Փոխանցում է tass.ru-ն: