08.11.2019 14:43

Աֆտոֆուրգոնում հայտնաբերված բոլոր 39 զոհերի ինքնությունը պարզվել է

Աֆտոֆուրգոնում հայտնաբերված բոլոր 39 զոհերի ինքնությունը պարզվել է

Անգլիայի Էսեքս կոմսությունում ավտոֆուրգոնի մեջ հայտնաբերված բոլոր 39 զոհերը վիետնամցիներ էին, հաղորդել է Վիետնամի հանրային անվտանգության նախարարությունը:

Վիետնամի իշխանությունների տվյալներով՝ նրանք երկրի տարբեր շրջանների բնակիչներ էին:

Միևնույն ժամանակ՝ բրիտանական ոստիկանությունը տեղեկացրել է, որ մասնագետներին հաջողվել է ճշտել բոլոր զոհերի ինքնությունը և այդ մասին հայտնել նրանց հարազատներին:

Էսեքսի ոստիկանությունը շարունակում է հետաքննությունը Հանցավորության դեմ պայքարի ազգային գործակալության, եվրոպացի և վիետնամցի գործընկերների հետ միասին, ասվում է Էսեքսի ոստիկանության հայտարարության մեջ:

Սառցարան-ավտոֆուրգոնը, 39 դիակներով, հայտնաբերվել էր հոկտեմբերի 23-ի գիշերը Էսեքսի կոմսության Գրեյս քաղաքի արդյունաբերական գոտում: Զոհերի թվում 31 տղամարդ էր և 8 կին:

Փոխանցում է BBC-ն: