08.11.2019 14:57

Բեռլինի պատը

Բեռլինի պատը

Երեսուն տարի առաջ՝ 1989 թ. նոյեմբերի 9-ին, տապալվեց Բեռլինյան պատը՝ եզակի մի կառույց,  լիարժեք պետական սահման, որն անցնում էր եվրոպական քաղաքի կենտրոնով:

Բեռլինյան պատը քաղաքական հակամարտության արդյունք էր, որը իրարից բաժանել էր հարազատների ու բարեկամների:

Մարդիկ ապրում էին իրարից երկու հարյուր մետր հեռավորության վրա, սակայն նրանց նյութական վիճակը, քաղաքացիական ազատությունների մակարդակը, նույնիսկ մենթալիտետը սերնդեսերունդ լրիվ փոխվում էր:

Պատը հայտնվեց 1961 թ. ամռանը: Բեռլինի խորհրդային սեկտորը, ահագնացող հակամարտության ընթացքում, որոշում կայացրեց պարսպվել արևմտյան սեկտորից: Այդպես հայտնվեցին Արևելյան Բեռլինը՝ ԳԴՀ-ի մայրաքաղաքը, և Արևմտյան Բեռլինը՝ բացառիկ կապիտալիստական կազմավորում՝ սոցիալիստական երկրի մեջտեղում: Արևմտյան Բեռլինի բնակիչներին անմիջապես արգելվեց մեկնել արևմուտք, իսկ Արևմտյան Բեռլինի բնակիչները կարող էին ազատորեն մեկնել արևելք:

1990 թ. հոկտեմբերին տեղի ունեցավ երկու Գերմանիաների վերամիավորումը: Բեռլինյան պատը քանդվեց, նրա որոշ հատվածներ պահպանվեցին՝ որպես հուշ:

Փոխանցում է BBC-ն: