08.11.2019 15:36

Զելենսկին հրաժարվել է ելույթ ունենալ CNN հեռուստատեսության եթերում

Զելենսկին հրաժարվել է ելույթ ունենալ CNN հեռուստատեսության եթերում

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սեպտեմբերին հրաժարվել է ելույթ ունենալ CNN հեռուստատեսության եթերում ՝ ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի և նրա ոդու՝ Հանթերի գործունեությունը հետաքննելու մեկնարկը հայտարարելու համար:

Նման պնդում է արել The New York Times թերթը:

Թերթի տվյալներով՝  նման հետաքննություն սկսելու մասին հրապարակային հայտարարությունը Վաշինգտոնի կողմից Կիևին ֆինանսական և ռազմական օգնություն ցուցաբերելու գլխավոր պայմաններից մեկն էր: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդել էր, որ սեպտեմբերի 13-ին Ուկրաինայի առաջնորդը նման հայտարարությամբ հանդես գա CNN հեռուստաընկերության եթերում:

NYT-ն նշում է, որ Զելենսկու վարչակազմի գրեթե բոլոր անդամները, բացառությամբ Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի նախկին քարտուղար Ալեքսանդր Դանիլյուկի, պաշտպանել են այդ գաղափարը: Ուկրաինայի առաջնորդի շրջապատի կարծիքով՝ ստացվելիք ռազմական օգնությունը կնսեմացներ ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության աջակցությունը կորցնելու ռիսկը, որի ներկայացուցիչն է Բայդենը:

Սակայն նախատեսված հարցազրույցից քիչ առաջ հաղորդվեց Ուկրաինային ռազմական օգնություն հատկացնելու հարցի շուրջ տարաձայնությունների մասին, որից հետո Զելենսկու գրասենյակը «շատ արագ չեղարկեց հարցազրույցը», նշում է NYT-ն:

Փոխանցում է tass.ru-ն: