08.11.2019 16:26

Բրազիլիայի նախկին նախագահը ազատ արձակվելու հնարավորություն է ստացել

Բրազիլիայի նախկին նախագահը ազատ արձակվելու հնարավորություն է ստացել

Բրազիլիայի նախկին նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան, որ կոռուպցիոն հանցագործությունների մեղադրանքով պատիժ է կրում բանտում, հնարավորություն է ստացել ազատվելու բանտարկությունից:

Համապատասխան որոշում կայացրել է Բրազիլիայի բարձրագույն (սահմանադրական) դատարանը:

Խոսքը պատիժն իրականացնելու գործող պրակտիկայի փոփոխության մասին է, որը ենթադրում է դատապարտյալին կալանքի տակ վերցնել երկրորդ ատյանի դատարանի կողմից մեղադրական վճիռը հաստատելուց հետո:

Այդ որոշումը, որն ընդունվել է ձայների նվազագույն առավելությամբ՝ մեկ ձայնով, ազատվելու հնարավորություն կտա  ոչ միայն պետության նախկին ղեկավարին, այլև մոտավորապես 5 հազար այլ կալանավորների:
Լուլա դա Սիլվան Բրազիլիայի առաջին նախագահն է, որ անցյալ տարվա ապրիլին կալանավորվել էր կոռուպցիայի և փողերի լվացման մեղադրանքով:

Պետության նախկին ղեկավարը հերքել է իրեն առաջադրված բոլոր մեղադրանքները: Փոխանցում է tass.ru-ն: