09.11.2019 10:00

Վալվերդեն՝ Գրիզմանի մասին

Վալվերդեն՝ Գրիզմանի մասին

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն խոսել է թիմի ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի մրցելույթների մասին:

«Գրիզմանը «Բարսելոնա» է տեղափոխվել մի թիմից, որտեղ խաղացել է այլ մարտավարությամբ: Բնական է, որ սկզբնական շրջանում նա պետք է դժվարություններ ունենա:

«Բարսելոնայում» անցկացրած իր առաջին տարում Նեյմարը ևս դժվարություններ է ունեցել, սակայն հետագայում ամեն ինչ կարգավորվել է»,- Վալվերդեի խոսքը մեջբերում է Sport.es-ը:

Հիշեցնենք, որ Գրիզմանի տեղափոխության դիմաց «Բարսելոնան» «Աթլետիկոյին» վճարել է 120 միլիոն եվրո: