09.11.2019 11:00

«Լիվերպուլը» կփորձի ձեռք բերել Մբապեին

«Լիվերպուլը» կփորձի ձեռք բերել Մբապեին

Չեմպիոնների լիգայի գավաթակիր «Լիվերպուլի» ղեկավարությունը մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում պայմանագիր կնքել Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի հետ:

El Desmarque-ի հաղորդմամբ՝ «Լիվերպուլը» 20-ամյա հարձակվողի տեղափոխության դիմաց ՊՍԺ-ին կառաջարկի շուրջ 215 միլիոն եվրո: Անգլիական ակումբը Մբապեին կառաջարկի 5 տարվա պայմանագիր՝ տարեկան 34 միլիոն եվրո աշխատավարձով:

Կիլիան Մբապեի ծառայություններով հետաքրքրված է նաև Մադրիդի «Ռեալը»:

Ավելի վաղ ֆրանսիական պարբերականները հաղորդել էին, որ ՊՍԺ-ի ղեկավարությունը չի պատրաստվում հրաժարվել Մբապեի ծառայություններից և առաջիկայում նոր պայմանագիր կառաջարկի երիտասարդ հարձակվողին: