09.11.2019 11:25

Չեմպիոնների լիգա․ Ռոդրիգոն՝ շաբաթվա լավագույն խաղացող

Չեմպիոնների լիգա․ Ռոդրիգոն՝ շաբաթվա լավագույն խաղացող

Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Ռոդրիգոն ճանաչվել է Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի չորրորդ տուրի լավագույն խաղացող, հաղորդում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Քվեարկությունում նա հետ է թողել Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Աշրաֆ Հակիմիին, Փարիզի ՊՍԺ-ի դարպասապահ Կեյլոր Նավասին եւ Լոնդոնի «Տոտենհեմի» կիսապաշտպան Սոն Հին Մինին։

18-ամյա Ռոդրիգոն հեթ-տրիկի հեղինակ էր դարձել թուրքական «Գալաթասարայի» դեմ խաղում։ «Ռեալն» առավելության էր հասել 6։0 հաշվով։