09.11.2019 12:00

Ժոզե Մոուրինյոն երեք տարվա պայմանագիր է պահանջել «Բավարիայից»

Ժոզե Մոուրինյոն երեք տարվա պայմանագիր է պահանջել «Բավարիայից»

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» ցանկանում է գլխավոր մարզիչի պաշտոնում տեսնել Ժոզե Մոուրինյոյին, որի հետ բանակցությունների առաջին փուլն արդեն տեղի է ունեցել, հաղորդում է La Gazzetta dello Sport-ը։ Մոուրինյոն պահանջել է երեք տարվա պայմանագիր։

«Բավարիայի» գլխավոր մարզիչի պաշտոնը թափուր է խորվաթ Նիկո Կովաչի հեռանալուց հետո։ Նոր մարզիչի նշանակումը սպասվում է նոյեմբերի 20-ից հետո։

Մոուրինյոն մարզչական աշխատանք չունի 2018թ․ դեկտեմբերին անգլիական «Մանչեսթեր Յունայթեդից» հեռացվելուց հետո։