09.11.2019 13:37

Ֆերնանդինյո. Ի վերջո պետք է հաղթենք «Էնֆիլդում»

Ֆերնանդինյո. Ի վերջո պետք է հաղթենք «Էնֆիլդում»

«Մանչեսթեր Սիթիի» բրազիլացի  կիսապաշտպանը խոսել է այն մասին, թե որոնք են իր թիմը նպատակները, որոնց ցանկանում են հասնել Անգլիայի առաջնության 12-րդ տուրում:

Ֆերնանդինյոն հավաստիացնում է, որ «Քաղաքայիները» կփորձեն ընդհատել իրենց անհաջող ելույթների շարքը, որոնք անցկացրել են «Լիվերպուլի» դաշտում և վերջապես հաղթանակ կտանեն սկզբունքային հակառակորդի դեմ պայքարում.

-Մեր թիմը երեք միավոր վաստակելու համար է մեկնում «Էնֆիլդ»: Մեր թիմի կարգախոսն անընդհատ հաղթելն է: Կիրակի կխաղանք առավելագույն արդյունքի հասնելու համար, ինչպես Չեմպիոնների լիգայում «Ատալանտայի» դեմ վերջերս կայացած խաղում տեղի ունեցավ: Այդ խաղի առաջին իսկ րոպեից մենք փորձեցինք հարմարավետ առավելության հասնել մրցակցի նկատմամբ, – ընդգծել է Ֆերնանդինյոն: